Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքն ամբողջությամբ կանգնեցվել է

11:36, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքն ամբողջությամբ կանգնեցվել է

Գիշերը ժամը 03:41-ին էլեկտրացանցից անջատվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին՝ 6-րդ էներգաբլոկը. նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում դրա սառեցման և սառը վիճակի տեղափոխելու համար, հայտնում է Энергоатом-ը: Որոշման մեջ ասվում է, որ վերջին երեք օրերի ընթացքում 6-րդ էներգաբլոկն աշխատում էր կղզու ռեժիմով՝ սնուցելով միայն ԶԱԷԿ-ի սեփական կարիքները ծայրահեղ ցածր էներգիայի մակարդակով:
     Ռուսական հրթիռակոծության պատճառով վնասվել են ԱԷԿ-ի՝ Ուկրաինայի էներգահամակարգի հետ կապի բոլոր գծերը:

Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ. այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է: Ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ:

4999 | 0
Facebook