Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխարհը ավանդականը, ազգայինը գնահատում է, բայց Հայաստանում դրանք մեռցնում են». Նարինե Կիրակոսյան

02:18, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
«Աշխարհը ավանդականը, ազգայինը գնահատում է, բայց Հայաստանում դրանք մեռցնում են». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Հիշում եմ, որ «հեղափոխության» ջատագովները Երևանի մետրոպոլիտենի գնացքների վրա հայկական գորգազարդ նախշերն էին քննադատում, անճաշակություն անվանում։ Դրանցից մի քանիսը հիմա գիտության ասպարեզում նույնիսկ ղեկավար պաշտոնների է անցել։ Պարզ է, թե որքան հայկական գիտությունը կշահի այդ անձերից, որոնք գիտնական իրենց համարելով սեփական էթնոսի արվեստի մասին չգիտեն, կա՛մ չեն ընդունում, կա՛մ էլ պարզապես կատարյալ անճաշակ էին, բայց փորձում էին այն օրերին երևալ մոդայիկ ու առաջադեմ։
     Հայկական գորգերի մասին հայկականությունը սպանող 2018 թվականի «հեղափոխությունից» երկու տարի հետո, այսպես կոչված 44-օրյա պատերազմին հիշեցին, երբ հողատուն Շուշին հանձնեց Ադրբեջանին։
     Սամվել Հովհաննիսյանը գնացել է հայկական գորգերի մեծ գիտակ Հրաչ Կոզիբեյոկյանին հյուր և բավականին հետաքրքիր ռեպորտաժ պատրաստել։ Երբ նորից այս ռեպորտաժն աչքովս ընկավ ու Հրաչի և Սամվելի զրույցի այն մասն էի լսում, որտեղ Շուշիի գորգի, նրա սևին խփող կապույտ բրդյա թելի մասին էին խոսում, մտքերս երկարեցին դեպի մեր կարպետից գորգագործություն ակունքները, դեպի ոչխարի բուրդը մանելու, թել սարքելու, այն չխամրող բնական նյութերից ստացված ներկերով գունավորելու, հետո դազգահի վրա նախշ դնելու ու գորգը գործելու պահերը, որ ես մանկությանս մեջ տեսել եմ ու հիշողությանս մեջ մնացել է։ Աշխարհը ավանդականը, ազգայինը գնահատում է, բայց Հայաստանում դրանք մեռցնում են․․․ Ի՞նչ ասես․․․»:

2911 | 1
Facebook