Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովան արգելել է Air Moldova-ին վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան

22:30, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Մոլդովան արգելել է Air Moldova-ին վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան

Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արգելել է Air Moldova-ին և այլ ազգային ավիափոխադրողներին վերսկսել թռիչքները Քիշնևի և Մոսկվա միջև, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, ասել է փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։

Թռիչքներն արգելելու որոշումն ընդունվել է Մոլդովայի իշխանությունների կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) «անվտանգության կարևոր խնդիրների» և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) հրահանգների, ասվում է Մոլդովայի կարգավորիչի հայտարարության մեջ։

Մոլդովան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։ Նախօրեին Air Moldova-ն հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից վերսկսելու է թռիչքները դեպի Մոսկվա՝ «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ դիմումներից հետո»։ «Թռիչքները վերսկսելու որոշումը պայմանավորված է ուղևորների՝ համաճարակի ժամանակ և փետրվարին թռիչքների դադարեցումից հետո ձեռք բերված տոմսերից օգտվելու խնդրանքով։ Թռիչքների վերականգնումը (դեպի Ռուսաստան-խմբ.) պատասխանն է մեր հայրենակիցների կոչերին», - պարզաբանել էին ընկերությունից։

Մարտին EASA-ն արգելել էր ռուսական ավիափոխադրողներին կամ նրանց ինքնաթիռներին, անկախ ինքնաթիռի գրանցման վիճակից, թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքով: Բացի այդ, արգելք է մտցվել ավիացիոն ոլորտում Ռուսաստանին տեխնիկական աջակցության տրամադրման վերաբերյալ։

3410 | 0
Facebook