Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Մինչ այդ, նրա մարմինը կլինի Վեսթմինսթերյան դահլիճում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հրաժեշտ տալ թագուհուն։
Թագուհուն կհուղարկավորեն Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Արարողությունը նախատեսվում է սկսել տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին):
Եղիսաբեթ II-ը մահացել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, շոտլանդական Բալմորալ ամրոցում։ Կիրակի օրը կաղնու դագաղը, որը ծածկված կլինի Շոտլանդիայի թագավորական դրոշով և ծաղկեպսակով, կհասցվի Էդինբուրգ՝ Հոլիրուդ պալատ, որտեղ այն կմնա մինչև սեպտեմբերի 12-ը:
Ավելի ուշ նրա դիակով դագաղը կտեղափոխվի Լոնդոն։
Չորս օր նա կլինի Վեսթմինսթերյան դահլիճում, որտեղ մարդիկ կարող են հրաժեշտ տալ թագուհուն։
Եղիսաբեթ II-ը կառավարել է Մեծ Բրիտանիան 70 տարի։
Նա մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, ինչի կապակցությամբ երկրում 10-օրյա սուգ է հայտարարվել։ Գահաժառանգ է դարձել նրա որդին՝ Չարլզը, ով 1952 թվականին ստացել է գահաժառանգի կարգավիճակ և ստացել Չարլզ III անունը։