Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բալակլեյում և Իզյումում ոչնչացվել է 2000 ուկրաինացի զինվոր. ՌԴ ՊՆ

19:48, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Բալակլեյում և Իզյումում ոչնչացվել է 2000 ուկրաինացի զինվոր. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը Բալակլեայից և Իզյումից «ԴԺՀ»-ի տարածք ռուսական զորքերի վերախմբավորման մասին իր հայտարարության մեջ հայտարարել է երեք օրվա ընթացքում ավելի քան 2000 ուկրաինացի զինվորականների, այդ թվում՝ օտարերկրյա վարձկանների ոչնչացման մասին։

Բացի այդ, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա և հրետանի։

Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինական դիրքերին ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու օգտագործմամբ հզոր կրակային հարված է հասցվել «ռուսական զորքերին պատճառվելիք վնասը կանխելու համար»։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ վերախմբավորումն իրականացվել է Դոնեցկի ուղղությամբ ուժերը կենտրոնացնելու նպատակով։

5751 | 0
Facebook