Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ավտոապահովագրողների բյուրոն՝ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի մասին

15:42, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Ավտոապահովագրողների բյուրոն՝ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի մասին

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին լուրեր են տարածվում առ այն, թե իբրև սույն թվականի հոկտեմբերի 1-ից վրացական հաշվառման համարանիշներով մեքենաների գծով ԱՊՊԱ պայմանագիր չի կնքվելու, հարկ ենք համարում իրազեկել, որ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացում որևէ փոփոխություն չի կատարվել, և ԱՊՊԱ պայմանագրերը նույն կերպ շարունակելու են կնքվել բոլոր՝ ներառյալ վրացական համարանիշներով մեքենաների համար»։

2893 | 0
Facebook