Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում». Արշալույս Մղդեսյան

03:12, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
«Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Սա Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղակայված քիմիական ամենախոշոր գործարաններից է։ Մինչև Ռուսաստանի հետ էներգետիկ պատերազմը և գազի գների թռիչքը, աշխատում էր օրը 24 ժամ ու ամբողջ ծավալով։ Առաջին նկարում պատկերված է ծխածածկ քիմիական հսկան, որտեղ արտադրվում է կենցաղային քիմիա` լվացքի փոշի, մաքրման նյութեր։ Նման գործարանների համար, որոնք Գերմանիայի քիմիական արդյունաբերության ֆլագմաններն են, սկսվել են շատ դժվար ժամանակներ։ Այժմ գործարանն (երկրորդ նկարում) աշխատում է ընդհատումներով, վեր խոյացող աշտարակներից միայն մեկից կամ երկուսից է ծուխ բարձրանում։ Պատճառը հայտնի է, գազի գինը տատանվում է 2000-3000 եվրոյի միջակայքում։ Այժմ Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում, գազի գինը և՛ բարձր է, և՛ ոչ կայուն, որը կտրուկ իջեցնում է շահույթի հնարավորությունն ու կանխատեսելիությունը։ Վատանում է նաև սոցիալական իրավիճակը։ Արդեն խոսվում է հոսանքի սակագինը մինչև 40-45% բարձրացնելու հնարավորության մասին, գազի սակագինը ևս բարձրանալու է։ Սա հակառուսական պատժամիջոցների հակառակ երեսն է, որի մասին քիչ է խոսվում, բայց հասարակ մարդկանց ու բիզնեսի վրա արդեն իսկ բավականին ցավոտ է անդրադառնում»։

4176 | 2
Facebook