Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Փեթակը» գերեզմանոց են սարքել, իսկ «Սուրմալուն» աշխատում է». բողոքի ակցիա

13:00, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
««Փեթակը» գերեզմանոց են սարքել, իսկ «Սուրմալուն» աշխատում է». բողոքի ակցիա

«Դուրս է գալիս՝ ամեն ինչ անում են, որ այս շուկան «մահանա»: 2500 հոգի գնան տունը՝ նստեն, ի՞նչ անեն»,-ասում են «Փեթակ» առևտրի կենտրոնի գործադուլ անող աշխատակիցները:

«Էս տարածքը, կարելի է ասել, դարձել է գերեզմանոց. մարդ չի գալիս»,- նշում են աշխատակիցները:

«Աբսուրդը նրանում ա, որ Սուրմալուն պայթել ա, բայց էնտեղ աշխատում էին էդ օրերին, էստեղ՝ փակ էր»,- տարակուսում են նրանք:

Հիշեցնենք՝ «Փեթակ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով երկկողմանի բացել Քրիստափորի փողոցի՝ դեպի տոնավաճառ տանող ճանապարհը և չխոչընդոտել հաճախորդների հոսքը՝ շուկա:

Նրանք նշում են, որ առաջացած խնդիրները արհեստական են, որպեսզի աստիճանաբար փակման տանեն տոնավաճառը:

««Փեթակը» գերեզմանոց են սարքել, իսկ «Սուրմալուն» աշխատում է». բողոքի ակցիա
5537 | 0
Facebook