Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Փեթակ»-ը հատուկ են փակել. շուկա եկող մարդիկ գնում են «Երևան տոնավաճառ». բողոքի ակցիա

11:06, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
««Փեթակ»-ը հատուկ են փակել. շուկա եկող մարդիկ գնում են «Երևան տոնավաճառ». բողոքի ակցիա

«Ճանապարհը անհասկանալի պատճառով Սուրմալուի դեպքից հետո փակ է: Արդեն մի ամիս անցել է, ժամկետը լրացել է, պետք է մաքրեն, ճանապարհը բացեն, որ հաճախոդ գա: Առանց էն էլ արդեն խոսում են, որ «Փեթակ»-ում վտանգ կա. ի՞նչ վտանգ, ոչ մի վտանգ էլ չկա»,-բողոքում էր գործադուլ անող «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցը:

«Հիմա ի՞նչ են անում, որ ճանապարհը փակ ա, ոչ մի գործողություն չեն անում, թող լուծեն այդ հարցը, որ էսքան ժողովուրդ չտուժի: Ամբողջ օրն անիմաստ գալիս ենք, շուկան դատարկ է: «Փեթակ» եկող մարդիկ Սևանի փողոցով գնում են «Երևան» տոնավաճառ: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ երկար տարիների կյանք ունեցող շուկան փակում են, որ մյուս շուկան կյանք ունենա՞: Ես չեմ, դուք եք, այստեղ միտում չե՞ք տեսնում»,- ասում էին աշխատակիցները:

««Փեթակ»-ը հատուկ են փակել. շուկա եկող մարդիկ գնում են «Երևան տոնավաճառ». բողոքի ակցիա
2691 | 0
Facebook