Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Փողերի ներհոսքը ՌԴ-ից պակասել է, ԱՄՆ-ից՝ ավելացել. «Ժողովուրդ»

10:48, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Փողերի ներհոսքը ՌԴ-ից պակասել է, ԱՄՆ-ից՝ ավելացել. «Ժողովուրդ»

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 135 միլիոն 396 հազար դոլար: Նկատենք, որ, նախորդ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 231 մլն 153 հազար դոլարով:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները, հունիս, մայիս և ապրիլ ամիսների համեմատ, շարունակել են նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, հուլիս ամսին կազմել է 415 մլն 842 հազար դոլար։ Այս ցուցանիշը, հունիս ամսվա համեմատ, նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, և ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

| | |
2800 | 0
Facebook