Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ ունի. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Սերժ Սարգսյանը ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, պարզվում է, բավականին ակտիվ է Ֆեյսբուքում։ Ճիշտ է, նա Ֆեյսբուքում իր անունով բացված էջ չունի, բայց մեզ պատմեցին, որ կեղծ օգտահաշիվ ունի, որով հետևում է, թե ով ինչ է գրել իր մասին, ով է քննադատել, ով փառաբանել, ով ինչ սմայլիկ դրել, ով լայքել, ով սրտիկել։

Հատկապես ուշադիր է իր հասցեին արված քննադատական գրառումների նկատմամբ և թե՝ ով ինչպես է վերաբերվում իրեն։ Ինչն էլ որ վրիպում է աչքից, ՀՀԿ թիմն ու աշխատակազմն ուղարկում են իրեն։ Ազատիչը շատ ուշադիր է նաև իր թիմակիցների արած գրառումներին։ Ընդ որում՝ ոչ միայն Նիկոլի կամ քոչարյանական թևի հասցեին արված քննադատություններին, խայթոցներին, այլև իրեն գովերգող ու պաշտպանող տեքստերին և դրանց տակ դրված «լայքերին» ու «քոմենթներին»։

Նա մոդերացիա է անում, թե ով ինչ գրի, ինչ «քոմենթ» անի, ում գրառմանը ոնց պատասխանի։ Թիմում շեֆի հրահանգներն անառարկելիորեն կատարվում են, անգամ եթե խիստ անհամաձայն են դրանց հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5373 | 0
Facebook