Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխող ուժի «հետաքրքիր» քարոզարշավը Տավուշում. քաշքշուկ է եղել. «Փաստ»

10:24, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Իշխող ուժի «հետաքրքիր» քարոզարշավը Տավուշում. քաշքշուկ է եղել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի մեջ մտնող Այգեձորում ՏԻՄ նախընտրական հանդիպման ժամանակ դահլիճում վիճաբանություն է սկսվել, այնուհետև դրսում քաշքշուկ է տեղի ունեցել իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների և Այգեձոր համայնքի մի շարք բնակիչների միջև:

Այս մասին մեզ պատմեց տեղի բնակիչներից մեկը, որը խնդրեց չնշել իր անունը: Փաստորեն, շատ «հետաքրքիր» իրավիճակում է անցնում նախընտրական քարոզարշավը իշխող ուժի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2773 | 0
Facebook