Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատվելու հանգամանքը. «Ժողովուրդ»

10:18, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
Իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատվելու հանգամանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տևական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը: Մեր տեղեկություններով՝ այս քայլին իրավապահ համակարգը գնացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս տարվա ապրիլին Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որևէ բան չկա:

Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն և պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել: Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3616 | 0
Facebook