Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

20:06, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ ԱԳ նախարարի՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը բանակցություններ են վարել․ հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիվանագետները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մտքեր են փոխանակել ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման տարբեր ասպեկտների, ձեռնարկված քայլերի, վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև՝ մտքեր փոխանակել այս գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Բացի այդ, Բայրամովը և Խովաևը կարևորել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։

3178 | 0
Facebook