Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը չի ծրագրում մասնակցել Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը». Պեսկով

15:18, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
«Պուտինը չի ծրագրում մասնակցել Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը մասնակցելու հարցը չի քննարկվում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պուտինը ցավակցություն էր հայտնել Չարլզ III-ին:
     «Այդ տարբերակը չի դիտարկվում»,- պատասխանել է Պեսկովը՝ հարցին, թե արդյոք Պուտինը կարող է մասնակցել թագուհու հուղարկավորությանը։ Նա նշել է, որ հստակ չէ, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հուղարկավորությանը։

6535 | 0
Facebook