Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդիմության առաջնորդները դժվարությամբ են փող ծախսում. «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
Ընդդիմության առաջնորդները դժվարությամբ են փող ծախսում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն և ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում և անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում:

Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, և նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, և ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:

Հուլիսի 19-ին, եթե հիշում եք, ընդդիմությունը հայտարարեց, թե շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հուլիսի 21-ին ծրագրած հավաքը: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում կողմերը համաձայնության չեն եկել, թե ով պետք է այդ անգամ հոգա հանրահավաքի ծախսերը: Իսկ հիմնական ծախսը բեմի և տեխնիկական միջոցների տեղադրման հետ է կապված»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2840 | 1
Facebook