Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իգոր Խովաևը ժամանել է Բաքու, հաջորդ այցը կլինի Երևան

19:48, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
Իգոր Խովաևը ժամանել է Բաքու, հաջորդ այցը կլինի Երևան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցելել է Բաքու։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ները, դիվանագետը Բաքվից կժամանի Երևան։

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցող ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների և պարամետրերի հասնելու համար։

5531 | 0
Facebook