Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին հաղորդումները, որոնց անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ, հրապարակվել են Guardian թերթի կեղծ օգտահաշվում։
Ինքը՝ հրատարակությունը, թագուհու մահվան մասին չի հայտնել ոչ սոցիալական ցանցերում, ոչ էլ իր կայքում։ Բրիտանական լրատվամիջոցները միայն հաղորդում են, որ թագուհու առողջական վիճակը մտահոգել է բժիշկներին։
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկները թագուհուն խորհուրդ են տվել բժիշկների հսկողության տակ լինել։