Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Կիևին հետագա օգնության հարցը

10:12, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Կիևին հետագա օգնության հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ սեպտեմբերի 8-ին բանակցություններ կվարի դաշնակիցների, այդ թվում՝ G7-ի երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ՝ քննարկելու Կիևին հետագա օգնության հարցը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
     Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի կունենան տեսակոնֆերանսի ձևաչափով: «Կքննարկվեն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու քայլերը»,- նշում է գործակալությունը:

3284 | 0
Facebook