Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Զրո վերահսկողություն. վարորդները հրաժարվում են ճնշափորձարկել գազաբալոնները. «Ժողովուրդ»

09:18, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
Զրո վերահսկողություն. վարորդները հրաժարվում են ճնշափորձարկել գազաբալոնները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլևս հերթեր չեն գոյանում. մինչև օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացանք, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել:

«Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք: Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: Ու արձանագրվել են դեպքեր, երբ գալիս են եւ իրենց գումարները հետ են ուզում»,- իրավիճակը ներկայացրեց կայաններից մեկի տնօրենը: Տեղեկացնենք, որ, կառավարության որոշմամբ, օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Տպավորություն է, թե գործադիրը մտահոգ է իր քաղաքացու անվտանգության խնդրով, բայց, արի ու տես, ոչ բոլոր գազալցակայաններում են վարորդներից պահանջում ցույց տալ գազաբալոնի՝ ճնշափորձարկված լինելու մասին փաստաթուղթը կամ հերթագրումը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6879 | 0
Facebook