Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը

00:30, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը

Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր նորույթը՝ iPhone 14-ը:
     Սմարթֆոնները կթողարկվեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դյույմանոց էկրանով և Max՝ 6,7 դյույմ մեծացված էկրանով։ Նոր շարքում mini տարբերակ չկա։ iPhone 14-ն ստացել է նույն դիզայնը, ինչ նախորդ սերունդը և հասանելի է 5 գույներով՝ սպիտակ, սև, վարդագույն, բեժ, կարմիր։

Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը
Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը

     iPhone 14-ն արժե 799 դոլար, iPhone 14 Max-ը՝ 899 դոլար, նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ից, իսկ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 16-ից:

Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը
6448 | 0
Facebook