Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոլարային միլիոնատերերը գումարները զանգվածաբար հանում են Ռուսաստանից

18:30, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
Դոլարային միլիոնատերերը գումարները զանգվածաբար հանում են Ռուսաստանից

Հարուստ ռուսներն ակտիվացրել են իրենց կապիտալի դուրսբերումը երկրից՝ օգտվելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի արտոնությունից: Հուլիսին վերացվել են արտարժույթի փոխանցումների սահմանափակումները՝ ամսական սահմանաչափը հասցնելով 1 մլն դոլարի։

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով բրոքերներին, գրում են, որ այդ ժամանակից ի վեր հարուստ հաճախորդներն անցել են տվյալ գումարի արժույթի կայուն գնումներին։ Գումարի մեծ մասը հայտնվում է Ղազախստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև Թուրքիայում, որտեղ ռուսները գնում են անշարժ գույք: Միջոցները չեն ուշանում բրոքերների հաշիվներին. Ռուսաստանում դոլար և եվրո պահելը անշահավետ է բարձր միջնորդավճարների պատճառով։

Ընդհանուր առմամբ, փետրվարից ռուսները երկրից արտարժույթով դուրս են բերել 1,019 տրլն ռուբլի, հայտնում են Կենտրոնական բանկից։

5680 | 0
Facebook