Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի». փոխնախարար

17:42, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
«Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի». փոխնախարար

«Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով կան օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և հիշյալ ոլորտը կանոնակարգված չէ:

«Մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից ևս պետական տուրք գանձվի և այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,- հավելել է նա՝ նշելով, որ այն առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:

4313 | 0
Facebook