Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

IDBank-ը թողարկում է պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը Հայաստանում

12:48, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
IDBank-ը թողարկում է պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը Հայաստանում

Առաջինը Հայաստանում IDBank-ը թողարկում է Visa Platinum Business պրեմիում դասի քարտերը, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Visa Platinum Business-ը լավագույն համադրությունն է ֆինանսական ապահով և ճկուն գործարքների և գրավիչ արտոնությունների․ հիմա մանրամասն կպատմենք, թե ինչու։

Վճարումների ճկունություն

Visa Platinum Business քարտով կարող եք վճարել Ձեր ընկերության բոլոր ծախսերի դիմաց, օրինակ՝ կատարել գրասենյակի կոմունալ ծառայությունների, բջջային կապի և առցանց գնումների վճարումները, վճարել Ձեր աշխատակիցների թռիչքների, գործուղումների, տոմսերի, վարձակալած մեքենաների կամ կացության, Ձեր թիմի համար գնված դասընթացների դիմաց, ինչպես նաև գրասենյակային պիտույքների մատակարարման, բիզնես-ծառայությունների և շատ ու շատ այլ գնումների համար։ Այն լիարժեք կերպով փոխարինում է ցանկացած վճարային քարտ, և դեռ ավելին՝ թույլ է տալիս ստանալ արտոնյալ ծառայություններ Ձեր ողջ ընկերության համար։

Չնախատեսված ծախսերի փոխհատուցում

Պատկերացնո՞ւմ եք, որ վճարային քարտը կարող է ծածկել Ձեր ընկերության աշխատակիցների տուրիստական ապահովագրությունը։ Այս ամենը հնարավոր կդառնա, եթե պարզապես վճարեք ճանապարհորդության ողջ ծախսի առնվազն 50%-ը հենց Visa Platinum Business պրեմիում դասի քարտով։ Արդյունքում կստանաք բուժօգնության ծախսերի փոխհատուցում մինչև $50.000-ի չափով, տարհանման և հայրենադարձման դեպքերի փոխհատուցում մինչև $500.000-ի չափով, դժբախտ դեպքերի փոխհատուցում մինչև $100.000-ի չափով, ինչպես նաև բեռի ու թռիչքի ուշացման, ատամնաբուժական օգնության, փաստաթղթերի կորստի և շատ այլ դեպքերի փոխհատուցում։

Արտոնյալ՝ ամբողջ աշխարհում

Visa Platinum Business պրեմիում քարտը պատվիրելու դեպքում Դուք ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումից մինչև զեղչեր և քեշբեքեր առցանց ծառայությունների համար։

Lounge Key աշխարհի 1200 օդանավակայաններում

Ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ Դուք կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործելու աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում և անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։

Առցանց, ճկուն և հարմարավետ

Ներբեռնե՛ք IDBusiness Mobile հավելվածը և միացե՛ք անվճար համակարգին, որով կարող եք ճկուն կառավարել ձեր հաշիվները, կատարել գործարքներ, ինչպես նաև օգտվել թվային հարթակի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։

Քարտի մասին մանրամասները կարող եք կարդալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք, իսկ Visa-ի տրամադրած արտոնյալ պայմաններին ծանոթանալու համար անցե՛ք հղումով։ Պատվիրե՛ք Visa Platinum Business քարտը՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։

IDBank-ը թողարկում է պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը Հայաստանում
6144 | 0
Facebook