Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ»․ Փաշինյանը խաբել է․ մաս 85․ «Ժողովուրդ»

09:42, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ»․ Փաշինյանը խաբել է․ մաս 85․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության հիմնական առաքելությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի օրոք անգամ կոռուպցիան դեռ շարունակում է տեղի ունենալ իշխանությունում: Ինչպես ասում էր Փաշինյանը. «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքին»։ Նրան, փաստորեն, գրավել է «բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքինը»։ 2020 թվականի օգոստոսի 13-ին կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։

Պայմանագիրը կնքվել է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավը ներկայացնելու համար, որն իրականացնելու է «Անտարես» հրատարակչությունը։ Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը, որը հանդիսանում է «Անտարես» ՍՊ ընկերության տնօրենը, բացի ակտիվ հեղափոխական լինելուց, իշխանական ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վաղեմի ընկերն ու մտերիմն է։ Նա ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան իշխանափոխության գործընթացին, այլ նաև մասնակցել է դատարանների շենքերի շրջափակմանը։ Եվ չնայած բազմաթիվ քննադատություններին` փաստորեն, կոռուպցիոն ռիսկեր պարունակող համագործակցությունը շարունակվում է նաև այս տարի, այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ թերթի համարում։

2704 | 0
Facebook