Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի 12 պատանի շախմատիստ կմասնակցի աշխարհի առաջնությանը

23:18, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ.
Հայաստանի 12 պատանի շախմատիստ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ռումինական Կոնստանցա քաղաքում նախատեսված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 12 շախմատիստ-շախմատիստուհի:

Տղաների մրցաշարում հանդես կգան Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Վ. Սարգսյանը (մինչև 18 տարեկաններ), Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը (Մ-16), Բենիկ Աղասարովը և Ռուդոլֆ Փաշիկյանը (Մ-14): Աղջիկների առաջնությանը Հայաստանից հայտավորված են Մարիամ Մկրտչյանը, Վերոնիկա Խաչատրյանը (Մ-18), Մարիամ Խաչատրյանը (Մ-16), Անի Ավետիսյանն ու Մարիա Գալստյանը (Մ-14):

Առաջնությունները կանցկացվեն դասական շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցաշարերը կավարտվեն սեպտեմբերի 16-ին:

2897 | 0
Facebook