Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանի՝ Արևելյան տնտեսական համաժողովին մասնակցության շուրջ վաղուց էր պայմանավորվածություն ձերք բերվել». Պեսկով

14:24, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ.
«Փաշինյանի՝ Արևելյան տնտեսական համաժողովին մասնակցության շուրջ վաղուց էր պայմանավորվածություն ձերք բերվել». Պեսկով

Արևելյան տնտեսական համաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին պայմանավորվածությունը վաղուց էր ձեռք բերվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ին տված հարցազրույցում:

Հարցին՝ Ադրբեջանը հրավիրվե՞լ է, պատասխանել է. «Ոչ: Հայկական կողմի հետ բավականին վաղուց էր պայմանավորվածություն ձեռք բերվել, որ պարոն Փաշինյանը կժամանի համաժողովին՝ հատկապես, որ մեր հայ գործընկերներն այս կողմերում չեն եղել»,- ասել է նա։

3956 | 0
Facebook