Խնդրում ենք սպասել...

Միջազգային

20-ամյա հոկեյիստը մահացել է խաղի ժամանակ

22:46, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ.
20-ամյա հոկեյիստը մահացել է խաղի ժամանակ

Air Centennials-ի հարձակվող Էլի Փոլֆրիմանը մահացել է խաղի ժամանակ, հայտնում է Enews-ը։

Ըստ աղբյուրի՝ հոկեյիստը նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակներում Centennials-ի և Boston Junior Bruins-ի երիտասարդական թիմերի հանդիպման ընդմիջման ժամանակ ընկել է հանդերձարանում։

Թիմի բժիշկն այդ ժամանակ սառույցի վրա է եղել՝ մեկ այլ վիրավոր հոկեյիստի կողքին։ Նա լսել է Փոլֆրիմանի ճիչերը և վազել է հանդերձարան՝ նրան առաջին օգնություն ցույց տալու։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան փորձել է վերակենդանացնել 20-ամյա երիտասարդին։ Դա հնարավոր չի եղել, և հիվանդանոցում բժիշկները նրա մահն են արձանագրել։ Մարզիկի մահվան պատճառները պարզվում են։

8547 | 0
Facebook