Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Apple-ը մտադիր է թողարկել iPhone 14-ի հատուկ տարբերակը՝ առանց SIM քարտի բնիկի

20:18, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ.
Apple-ը մտադիր է թողարկել iPhone 14-ի հատուկ տարբերակը՝ առանց SIM քարտի բնիկի

Bloomberg-ի լրագրող և հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանը հայտնել է, որ Apple-ն ակտիվորեն քննարկում է iPhone 14 հատուկ մոդելի թողարկման հնարավորությունը՝ առանց SIM քարտի բնիկի։

«Apple-ը դիտարկում է SIM քարտի բնիկը ամբողջությամբ հեռացնելու հարցը՝ սկսած այս տարվանից»,- ասել է նա: Գուրմանի խոսքով՝ Կուպերտինոյում գտնվող ընկերությունը նախատեսում է թողարկել նման մոդելներ սովորական բնիկով դասական մոդելների հետ միաժամանակ։

Լրագրողն այս փոփոխությունը բացատրել է սմարթֆոնների բոլոր օգտագործողների համար eSIM-ին աստիճանական անցման՝ Apple-ի ծրագրերով։ Գուրմանը չի բացառել, որ կորպորացիան կարող է փոխել իր կարծիքը և հետաձգել նման մոդելների թողարկումը մինչև հաջորդ տարի՝ iPhone 15-ի թողարկումը։

eSIM-ը թվային SIM քարտ է, բայց օգտատերը կարող է օգտվել հաղորդակցման ծառայություններից այնպես, ինչպես ֆիզիկական SIM քարտերով: eSIM տեխնոլոգիան առաջին անգամ հայտնվել է iPhone Xs-ում և Xr-ում, սակայն մինչ այժմ սմարթֆոնների բոլոր մոդելներն ունեն քարտի բնիկներ:

8031 | 0