Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն նախատեսում է Ուկրաինայի զինվորներին ձմեռային համազգեստ տրամադրել

19:30, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն նախատեսում է Ուկրաինայի զինվորներին ձմեռային համազգեստ տրամադրել

Ուկրաինան զինվորականների համար ձմեռային համազգեստ կստանա ՆԱՏՕ-ից, հայտնում է spiegel.de-ն՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին։
     Ինչպես նշված է, խոսքը, ի թիվս այլ հարցերի, համազգեստի, կոշիկի և ջերմամեկուսիչ վրանների մասին է։

Հրատարակության համաձայն՝ նյութերի անբավարար քանակի պատճառով ՆԱՏՕ-ն համազգեստների ամբողջ պահանջարկը չի ապահովի:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հուլիսին դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին՝ ձմեռային համազգեստներ և մեկուսացված վրաններ տրամադրելու խնդրանքով, գրում է թերթը։ Ինչպես նշվում է, խոսքը 200 հազար զինվորի համազգեստի մասին։

Խնդրանքը կբավարարվի գրեթե 50 տոկոսով, ասել է դաշինքի ներկայացուցիչը։

5871 | 0
Facebook