Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի գույքի վրա արգելանք է դրվել

12:24, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ.
Հովիկ Աբրահամյանի գույքի վրա արգելանք է դրվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանին և իրեն փոխկապակցված անձանց մասով ուսումնասիրությունն ավարտվել է, հրավիրվել են դատախազություն՝ ուսումանսիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոում արտահայտելու համար, սակայն դեռևս չեն ներկայացել։

Դատախազությունից հայտնել են, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։

40588 | 1
Facebook