Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկայի էշելոն է տեղափոխել Ղրիմ

22:00, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկայի էշելոն է տեղափոխել Ղրիմ

Ռուսաստանի Դաշնությունը ռազմական տեխնիկայի էշելոն է տեղակայել Ղրիմ, այս մասին ասված է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ինչպես նշել են Ուկրաինայի զինված ուժերում, ցանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է Ռուսաստանը ռազմական տեխնիկայի գնացքը տեղափոխում Կերչի կամրջով։

«Կղզի են բերում զրահափոխադրիչներ, գրադներ, բեռնատարներ։ Անձնակազմը, զինվորները, հավանաբար, շրջում են մարդատար մեքենաներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

5935 | 0
Facebook