Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինապարտ ուկրաինուհիներին կարգելվի լքել երկիրը

20:24, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
Զինապարտ ուկրաինուհիներին կարգելվի լքել երկիրը

Զինապարտ ուկրաինուհիներին կարգելվի լքել երկիրը հոկտեմբերից, հայտնում է Suspilne-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության փաստաբան Վլադիմիր Սմիլկային։
     «Հոկտեմբերի 1-ից զինվորական հաշվառման պետք է կանգնեն որոշակի մասնագիտությունների տեր կանայք, ցուցակում 14 մասնագիտություն կա»,- ասվում է հոդվածում։

Լրատվամիջոցը պնդում է, որ զինվորական ծառայության համար պատասխանատու կանանց նկատմամբ կիրառվում են նույն սահմանափակումները, ինչ տղամարդկանց, այդ թվում՝ երկրից դուրս գալու արգելքը՝ ռազմական դրության պայմաններում։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում այս միտումը բացատրել են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու ցանկությամբ։ Ըստ Սմիլկայի՝ խոսքը զինվորական հաշվառման շրջանակներում գենդերային հավասարության մասին է:

Խոսքը վերաբերում է քիմիա, կենսաբանություն, հեռահաղորդակցության և ռադիոտեխնիկա, ՏՏ ոլորտի մի քանի մասնագիտություններ, ինչպես նաև մի շարք բժշկական ոլորտների մասնագիտական հմտություններ ունեցող կանանց:

7243 | 0
Facebook