AirPods Pro 2 անլար ականջակալները կներկայացվեն սեպտեմբերի 7-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ iPhone 14-ի և Apple Watch Series 8-ի հետ միասին, հայտնում է Bloomberg-ը։
Վերջին արտահոսքի համաձայն՝ AirPods Pro 2-ը կստանա թարմացված H2 չիպ, որը կաջակցի սեփական Lossless կոդեկին, Bluetooth LE Audio ստանդարտին, ինչպես նաև կապահովի ավելի լավ ձայնի որակ և բարելավված ինքնավարություն:

AirPods Pro 2
Ըստ որոշ լուրերի՝ ականջակալները կկարողանան հետևել կրողի ֆիզիկական ակտիվությանը, այդ թվում՝ չափել մարմնի ջերմաստիճանը:

AirPods Pro 2
Արտաքինից AirPods Pro 2-ը որևէ փոփոխություն չի ստանա: Դիզայնը նույնպես կմնա նույնը, սակայն պատյանի ներքևի մասում կհայտնվեն բարձրախոսի համար անցքեր, որոնք պետք է հեշտացնեն ականջակալներն ու պատյանը գտնելը Find My հավելվածի միջոցով։
iPhone 14 շարքի 4 սմարթֆոնների, 3 Apple Watch Series 8-ի և նոր AirPods Pro 2-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։