Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մնում է՝ մեղադրանք առաջադրվի Օնիկ Գասպարյանին, և պարտության մեղավորների շղթան կփակեն». Ոսկան Սարգսյան

13:48, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ.
«Մնում է՝ մեղադրանք առաջադրվի Օնիկ Գասպարյանին, և պարտության մեղավորների շղթան կփակեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Եթե համարենք, որ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ճիշտ է, ինչո՞ւ նրան մեղադրանք չէին առաջադրում 2020թ. նոյեմբերին, այլ՝ դրանից մեկ տարի և 10 ամիս անց։ Պատերազմի 44 օրից մեծ մասի համար մեղավոր համարվեց Ջալալ Հարությունյանը, մնացած փոքր մասի համար՝ Միքայել Արզումանյանը։ Մնում է մեղադրանք առաջադրվի նրանց հրամաններ տված Օնիկ Գասպարյանին, և պատերազմում պարտության մեղավորների շղթան կփակեն։ Իսկ ո՞ւր մնաց բանակում չծառայած, զինվորական կրթություն չունեցող գերագույն գլխավոր հրամանատարը, ով պատերազմից առաջ մուննաթ էր գալիս իր հրամանատարական և զորավարական կարողություններին կասկածողների վրա»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3868 | 0
Facebook