Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ որակել է որպես «սադրիչ քայլ»

13:12, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ որակել է որպես «սադրիչ քայլ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցին Ստեփանակերտ: Ըստ այդ երկրի ԱԳՆ-ի՝ այցն իրականացվել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որը «ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ցույց է տալիս հայկական կողմի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում։ Այցը ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները, թե տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հեռու են անկեղծությունից», հայտնում է АПА-ն:

4782 | 0
Facebook