Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդիկ բողոքում են պետական կառավարման որակից և ճիշտ են անում». վարչապետ

12:42, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ.
«Մարդիկ բողոքում են պետական կառավարման որակից և ճիշտ են անում». վարչապետ

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել էր Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Ի թիվ այլ հարցերի՝ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում առկա խնդիրներին, խոսել աշխատավարձերի, աշխատանքի որակի մասին. «Մարդիկ անընդհատ բողոքում են պետական կառավարման որակից և ճիշտ են անում, որովհետև գնում են մի տեղ՝ պատասխան չեն ստանում, մի տեղ ընդունելության չեն արժանանում, մի տեղ քիթումռութով են ընդունում, կոպիտ են... Էսօր թափուր տեղեր կան, որ շատ բարդ ա լրացնել, բյուջետային ֆինանսավորում կա, բայց մարդիկ հետաքրքրված չեն այդտեղ աշխատելու...»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը Կառավարության օրակարգում է. «Մենք ծրագիր ունենք, որը կոչվում է Հանրային կառավարման բարեփոխումներ՝ ամբողջ խնդիրները լուծելու համար»:

«Մարդիկ բողոքում են պետական կառավարման որակից և ճիշտ են անում». վարչապետ
4377 | 0
Facebook