Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան

11:06, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ.
Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան։ Աստղի համար վերջինը US Open-ի երրորդ շրջանի հանդիպումն էր, որում նա պարտվել է ավստրալացի 29-ամյա Այլա Տոմլյանովիչին, գրում է 360tv.ru-ն։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհու կարիերան տևել է 27 տարի, արժանացել է օլիմպիական չորս ոսկե մեդալի։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում 40-ամյա թենիսիստուհին հայտնել էր, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ և չհամատեղել պրոֆեսիոնալ սպորտի հետ։

7937 | 0
Facebook