Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չեմպիոնները խոսում են նույն լեզվով. Լուիշ Ֆիգուն Երևանում է

22:24, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
Չեմպիոնները խոսում են նույն լեզվով. Լուիշ Ֆիգուն Երևանում է

Օգոստոսի 30-ին Հայաստան ժամանեց պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ, Ոսկե Գնդակ մրցանակի դափնեկիր, Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր Լուիշ Ֆիգուն։

«Չեմպիոնները խոսում են նույն լեզվով» խորագրի ներքո Լուիշ Ֆիգուն հասցրեց հանդիպումներ ունենալ նաև TotoGaming ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր Հայաստանում սպորտի մասսայականցմանը, ինչպես նաև հասարակական կարևորություն ունեցող այլ նախագծերի իրականացման հնարավորություններին։

«Մենք հպարտ ենք, որ մեր ընկերությունը վաղուց արդեն ակտիվորեն ներգրավված է հայկական սպորտին աջակցելու խիստ կարևոր գործում։ Որքանով մեզ թույլ են տալիս մեր հնարավորությունները՝ մենք դա սիրով և պատրաստակամորեն անում ենք։ Եվ ահա հենց այս գործում մեզ համար չափազանց կարևոր և գնահատելի է Լուիշ Ֆիգուի փորձը»,- խոստովանեց TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։

Պորտուգալացի մարզիկը իսկապես տպավորիչ փորձ ունի այս ոլորտում։ Վերջին տարիներին նա հասցրել է գլխավորել բարեգործական և հասարակական տարբեր նախաձեռնություններ։ Թերևս ամենակարևորներից է թոքախտի դեմ պայքարին ուղղված StopTB նախաձեռնությունը, որի շնորհիվ հիվանդության տարածվածությամբ աշխարհի 20 առաջատար երկրներում հնարավոր դարձավ էապես կրճատել մահացությունների թիվը։

Լուիշ Ֆիգուն իր ելույթում նույնպես խոսեց TotoGaming-ի հետ հնարավոր համագործակցության մասին՝ նշելով հետևյալը. «Ֆուտբոլը մեծ խաղ է։ Թերևս ամենամեծը։ Բայց ֆուտբոլը նաև հզոր սոցիալական գործիք է, որի շնորհիվ դու կարող ես երջանկացնել միլիոնավոր մարդկանց՝ թեթևացնել նրանց կյանքերում առկա ինչ-ինչ պրոբլեմներ։ Ես արդեն լավ տեղեկացված եմ, որ ձեր կազմակերպությունը որդեգրել է հենց այդպիսի հրաշալի մարտավարություն։ Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, և մեծ սիրով հայտնում իմ պատրաստակամությունը փորձով ու գիտելիքներովս աջակցելու Տոտոգեյմինգի ներկա և ապագա բոլոր սոցիալական նախաձեռնություններին»։

Երկու կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց և խոստացան համատեղել ուժերը սոցիալական կարևորություն ունեցող նախագծեր իրականացնելու համար։

5382 | 0
Facebook