Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սխալվելու իրավունք այլևս չունենք». Սուրեն Սուրենյանց

10:42, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
«Սխալվելու իրավունք այլևս չունենք». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «2022թ-ի սեպտեմբերի 2-ին պետք է արձանագրել` սխալվելու իրավունք այլևս չունենք
     1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։
     Տոնական օրերին, որպես կանոն, պաթոսի, բարձրագոչ խոսքերի պակաս չի լինում:
     Սակայն այսօր` 44-օրյա մահաբեր պատերազմից հետո, ստիպված ենք արձանագրել, որ Արցախի անկախության օրակարգն այլևս իրական չէ ու պետք է մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք ԼՂ հայկականության, նրա ժողովրդի անվտանգության ապահովման համար:
     Այսօրվա խորհուրդը պետք է լինի իրապաշտությունը, Արցախի իշխանությունների կողմից իրատեսական օրակարգի որդեգրումը, Ադրբեջանի իշխանությունների հետ` ռուսական միջնորդությամբ կամ ուղղակի, դիալոգի նախաձեռնումը:
     2022թ-ի սեպտեմբերի 2-ին պետք է արձանագրել` սխալվելու իրավունք այլևս չունենք»:

4331 | 1
Facebook