Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

10:00, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պավլիկ Բ-ն տեղում մահացել է։ Պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

4299 | 0
Facebook