Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ

21:42, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ

Միացյալ Նահանգները վիզա չի տրամադրել Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին ՄԱԿ-ում ոստիկանական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար: «Սա Վաշինգթոնի միջազգային պարտավորությունների հերթական կոպտագույն խախտումն է»,- հինգշաբթի հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով համաժողովում։

«Ամերիկյան կողմի գործողությունների պատճառով խափանվել է Ներքին գործերի նախարարության ռուսական պատվիրակության գագաթնաժողովին մասնակցությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությանը վիզաներ պարզապես չեն տրամադրվել»,- ասել է Նեբենզյան։

4316 | 0
Facebook