Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում 21 միլիոնանոց քաղաքը խիստ կարանտինի տակ է հայտնվել COVID-19-ի պատճառով

21:12, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
Չինաստանում 21 միլիոնանոց քաղաքը խիստ կարանտինի տակ է հայտնվել COVID-19-ի պատճառով

Չինաստանի Չենդու քաղաքում կորոնավիրուսի բռնկման հետ կապված խիստ կարանտին է մտցվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Արգելափակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին գրանցվել է COVID-19-ի 157 դեպք։ Մեկ շաբաթում վարակվածների թիվը գերազանցել է 700-ը:

Սեպտեմբերի 1-ին քաղաքում սկսվել են բնակիչների զանգվածային թեստավորումները։ Կարանտինի կանոնների համաձայն՝ քաղաքացիները պետք է մնան տանը, բացառությամբ՝ բացառիկ դեպքերի, ինչպիսիք են շտապ բժշկական օգնությունը։

Ընտանիքները կարող են օրական մեկ անձի ուղարկել մթերային ապրանքների համար: Նրանք կարող են քաղաքից հեռանալ միայն վերջին 24 ժամվա ընթացքում թեստի բացասական արդյունք ունենալուց հետո։

7047 | 0
Facebook