Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ․ ՔԿ

14:00, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ․ ՔԿ

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,- ասել է Թադևոսյանը:

Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ, իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում:

5075 | 0
Facebook