Օգոստոսի 31-ին՝ ժամը 23:55-ին, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացի կան մեքենաներով, որոնք կասկածելի են թվում։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ավելի վաղ համացանցում և լրատվամիջոցներում տեղեկություններ և տեսանյութ տարածվել, որ Վեդիում ազգությամբ թուրքերը կոնյակ են խմել ու հայհոյել հայերին։ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ միջադեպի մասով գիշերը մեկնել է օպերատիվ խումբ։ «Նշված անձանց տեղափոխել են ոստիկանության բաժին, ստեղծված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,- նշել է նա։