«Մեր նպատակն է՝ նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա՝ ինքն ով է, ինչ պատմություն ունի»․ Սասուն Միքայելյան
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ Հարգելի´ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Կրթությունը եւ գիտելիքը, հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Կրթությունը հզոր զենք է: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք կրթությանն ու յուրացնենք յուրաքանչյուր մանրուք: Ես համոզված եմ, որ մեր երեխաները ստանլու են բարձր ու անհրաժեշտ գիտելիքներ: Սիրելի՛ մանկավարժները՝ ուսուցիչներ, դասախոսներ, Անգնահատելի է այն ահռելի աշխատանքը, որը Դուք եք իրականացնում: Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարի առթիվ եւ հայտնում եմ իմ շնորհակալությունը: Առանձնահատուկ շնորհավորանքս ուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ հաճախող աշակերտներին, ուսանողներին: Թող կրթության տարիները լինեն արդյունավետ, հաջողակ, բովանդակալից: Առանձնահատուկ շնորհավորանքս նաեւ մեր «Պատանի երկրապահ» ակումբի սաներին: Իմ սիրելի՛ պատանիներ, բարձր պահեք Պատանի երկրապահի անունը, սովորեք բարձր առաջադիմությամբ եւ հիշեք, որ կրթված հասարակությունն անպարտելի է ու կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերի: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում՝ հաջողություններ ուսուցման եւ ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում: Բարի երթ դեպի նոր ուսումնական տարի»։ |