Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդու մեջ առաքինություն կերտելու համար անհրաժեշտ է կրթություն». Տարոն Սիմոնյան

00:12, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
«Մարդու մեջ առաքինություն կերտելու համար անհրաժեշտ է կրթություն». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Մարդու մեջ առաքինություն կերտելու համար անհրաժեշտ է կրթություն (գիտելիքի կուտակում) և դաստիարակություն (սեփական վարքագծում գիտելիքի ներդրում)։

Գիտելիքի օրվա կապակցությամբ հայ աշակերտներին և ուսանողներին խնդրում և հորդորում եմ ձուլվել ամենակարևոր աշխատանքին՝ սեփական անձի մեջ առաքինի անհատի կերտմանը՝ որպես առողջ հանրության, հզոր պետականության և առաջադեմ մարդկության գրավական։

Իսկ դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը՝

. լինել պատվախնդիր, ճշմարտասեր, ազատասեր, բարի, այսինքն՝ Վեհ մարդ,

. լինել ողջախոհ, արդարամիտ, լայնախոհ, ազատ, այսինքն՝ Ազնիվ մարդ,

. լինել պատասխանատու, կարգապահ, նպատակասլաց, հետևողական, համառ, այսինքն՝ Նվիրյալ մարդ,

. լինել համարձակ, քաջասիրտ, աննահանջ, կամային, այսինքն՝ Քաջ մարդ։

Առաքինության այս ՎԱՆՔ-ը կերտելու ճանապարհը կրթությունն է ու դաստիարակությունը, ասել է թե՝ ԳԻՏԵԼԻՔԻ կուտակումն ու օգտագործումը։

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
2192 | 0
Facebook