Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ովքեր են ուղեկցել Փաշինյանին Բրյուսելում և ինչ նպատակով․ «Հրապարակ»

09:20, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
Ովքեր են ուղեկցել Փաշինյանին Բրյուսելում և ինչ նպատակով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում հերթական հանդիպման էր մեկնել` Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ: Սովորաբար նման հանդիպումներին ՀՀ վարչապետին ուղեկցում է անվտանգության 3-4 աշխատակից` Պետական պահպանության ծառայությունից, մյուս ուղեկիցներին չհաշված: Այս անգամ այդ թիվը եռապատկվել է: Մեզ ասացին, որ 10-ից ավելի ՊՊԾ աշխատակից է այս անգամ ուղեկցել Փաշինյանին:

Մենք հետաքրքրվեցինք` նման մեծաքանակ դասակ Բրյուսել տանելու պատճառը սեփական կյանքի համար աճող մտավախություննե՞րն են` գուցե վախենո՞ւմ է, որ դրսում մահափորձ իրականացնեն իր դեմ: Մեզ ասացին` ոչ, ավելի հավանական է, որ Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում, դա է ուժեղացված պաշտպանության նպատակը:

Բայց այս բոլոր անձինք բարձր օրապահիկ են ստանում, թանկ հյուրանոցներում են հանգրվանում, և այդ բոլորը մեր պետական բյուջեի հաշվին է իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

6522 | 1
Facebook