Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լեհաստանում տղամարդը գետում լողալիս 10-րդ դարի սուր է գտել

17:18, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
Լեհաստանում տղամարդը գետում լողալիս 10-րդ դարի սուր է գտել

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքի Ռազմական թանգարանի աշխատակից Շչեպան Սկիբիցկին արձակուրդի ժամանակ Պոդլասկի գետերից մեկում լողալիս գտել է երկաթե թուր, որը, ենթադրաբար, տասներորդ դարից է։ Այս մասին հայտնում է RMF24-ը։
     «Սայրի ձևն անմիջապես ցույց տվեց, որ զենքը կռել են իններորդ-տասներորդ դարերում. ես անմիջապես գտածոն հանձնեցի մեր թանգարանի վերականգնողներին»,- ասել է Սկիբիցկին: Թե կոնկրետ որտեղ է նա գտել զենքը, չի նշվում՝ «սև հնագետների» ուշադրությունը չգրավելու համար։

Արտեֆակտը ծածկված է ժանգի հաստ շերտով։ Չնայած դրան, վերականգնողները պատրաստվում են դրան գրեթե օրիգինալ տեսք հաղորդել։

7484 | 0
Facebook