Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուժգին պայթյուն՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում

12:06, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ.
Ուժգին պայթյուն՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, ով կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։

8562 | 0
Facebook